211652_close_icon
views-count2515 դիտում article-date 15:13 02-12-2016

Ակնհայտ սուտ մատնություն. քննիչը հանիրավի մեղադրվել է ապացույց կեղծելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Կարապետ Ասլանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչը իրեն որպես վկա հարցաքննելու ժամանակ կազմել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, որի տակ կատարված ձեռագիր գրառումներն ու ստորագրություններն իրականում իրեն չեն պատկանում, այլ այն կեղծվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Նարեկ Մանանդյանի կողմից: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Կարապետ Ասլանյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Կ. Ասլանյանի անվամբ լրացված փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից: Այս կերպ Կարապետ Ասլանյանի հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է Շիրակի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Ն. Մանանդյանին: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նախկին քննիչ Նարեկ Մանանդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Կարապետ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր