11134 դիտում
14:49 06-12-2016
Կենտրոնի դատարանում հետաձգվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստը. պատգամավորը չէր ներկայացել դատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական նիստ, որի ամբաստանյալներն էին Գարիկ Բաբախանանը, Անդրանիկ Գաբրիելյանը, Հակոբ Բոյաջյանը և Սամվել Սաֆարյանը:
Վերջիններս ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ կապված հայտնի միջադեպի գործով. նշված անձինք անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել մի քաղաքացու նկատմամբ, դաժան ծեծի ենթարկել, ինչին միջամտել էին ԱԺ պատգամավոր Գ. Արսենյանը ու նրա թիկնապահը։
Տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավորի թիկնապահ Ավետիս Գալստյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին չէր ներկայացել պատգամավոր Գ. Արսենյանը՝ պատճառաբանելով, որ աշխատանքով ծանրաբեռնված է: Դատական նիստին չէր ներկայացել նաև ամբաստանյալ Գ. Բաբախանյանի պաշտպանը, քանի որ նրա լիազորությունները դադարեցվել են և սույն գործով այլ պաշտպան չի ներգրավվել, ինչի պատճառը դատարանին նույնպես անհայտ մնաց:
Դատավոր Գ. Պողոսյանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 14-ը, ժամը 12:00-ն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+