5117 դիտում
19:09 04-12-2016
Սպագետտիի երկարությունը կազմել է 50 սմ, սակայն ժամանակի ընթացքում, տարածք տնտեսելու նպատակով, երկարությունը նվազեցվեց մինչև 25 սմ-ի
Սպագետտիի թանգարանում պահպանվում են ավելի քան 176 տեսակի մակարոնեղեն։ Իտալական «spaghetti» բառը բոլոր մակարոններին չի վերաբերում։ Այն հատուկ է միայն այս տարատեսակին։ Սկզբնականում սպագետտիի երկարությունը կազմել է 50 սմ, սակայն ժամանակի ընթացքում, տարածք տնտեսելու նպատակով, երկարությունը նվազեցվեց մինչև 25 սմ-ի։
Չնայած, որ, այսօր էլ կարելի է գտնել կեսմետրանոց սպագետտիներ, որոնք պատրաստում են իտալացի արկածախնդիր խոհարարները։
Սպագետտին, որպես կանոն, մատուցվում է ինչ-որ մի սոուսով, որոնց թիվը հասնում է ավելի քան տասը հազարի։ Փաստացիորեն այն, ինչ որ կարելի է ուտել, ավելացվում է սպագետտիի մեջ։ Իտալիայում այս մակարոնի մեջ տարատեսակ համեմունքների ավելացումը համարվում է կարևոր և նախընտրելի «գիտություն»: Հասարակության մեջ մեծ տեղ է զբաղեցնում մակարոն պատրաստող վարպետը։
Իտալիայի քսան շրջաններում տարբեր է սպագետտիի պատրաստման եղանակները։ Քանի որ դրանց մեծամասնությունը ելք ունի դեպի ծով, ապա մակարոնեղենի հետ մատուցվում է ծովամթերք։ Իսկ «ցամաքային շրջաններում»՝ Վալլե դ’Աոստա, Տրենտինո Ալտո Ադիջե, Արևելյան Տոսկանա, ավելացնում են անտառի և գյուղատնտեսական բարիքներ։
Սիենայում մեծ քանակությամբ աղացած միս են ավելացնում։ Ջենովայում մատուցում են կանաչ գույնի սոուսով՝ «պեստրո ալլա ջենովեզե», որի բաղադրության մեջ մտնում է ռեհանի տերևներ, սխտոր, միջերկրածովային սոճու կաղիններ և այծի պանիր։
Լացիոյի շրջանում, և իհարկե նաև Հռոմում, ավանդական սոուս է համարվում կարբոնարան, որի բաղադրության մեջ կան ձու, հավի կրծքամիս և աղացած պղպեղ։
Նմանատիպ նյութեր
7448 դիտում
14:35 23-01-2020
Նպաստի իրավունք տվող սահմանային միավորը նվազեցվեց. նպաստից կօգտվի ևս 1000 ընտանիք
4033 դիտում
14:06 03-09-2014
Գազն ու էներգիան տնտեսելու սենսացիոն հնարավորություն. տեսանյութ
2266 դիտում
10:14 27-03-2015
«Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել. Ժողովուրդ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին