211652_close_icon
views-count11023 դիտում article-date 19:30 04-12-2016

Arm fashion Day. Հայուհու նախաձեռնած նմանը չունեցող ցուցադրություն Մոսկվայում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Arm fashion Day» հայկական ապրանքանիշն այլևս միջազգային հարթակ է մոդելավորող-դիզայներների համար աշխարհի տարբեր երկրներից: Մեր հայրենակցուհի Նաիրա Նիազյանին հաջողվեց իր ստեղծած հայկական նախագիծը հանել մի նոր՝ միջազգային ասպարեզ, որն արվեց անդադար աշխատանքի և բազում համագործակցությունների արդյունքում: Մոսկովյան նորաձևության շաբաթն անփոփոխ երեկոյին իրենց աշուն-ձմեռ 2016 թ. և գարուն -ամառ 2017 թ. հավաքածուներն ներկայացրին 15 ՝ կանանց և տղամարդկանց, մանկական հագուստի և աքսեսուարների մոդելավորող-դիզայներներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից , Հայաստանից, Ուկրաինայից, անգամ՝ Լիբանանից: Ցուցադրությունն անցկացվեց դուդուկի միջազգային փառատոնի ղեկավար , հայտնի դուդուկահար Հովաննես Ղազարյանի և նախագծի երաժշտական պրոդյուսեր Greg Avak -ի համատեղ երաժշտական համարի ներքո: Ցուցադրությունն ամփոփեց Ռուսաստանի 2016 թ. ընտրված հայ գեղեցկուհի Մարգարիտա Ավագյանը: Ի դեպ, պետթ է նշել, որ եզրափակող ելույթներով հանդես եկան նաև ռուս հայտնի երգչուհի, հաղորդավարուհի և մանեքեն Աննա Կալաշնիկովան, աշխարհի գեղեցկուհիներից Էմիլլի Դոբրևան, մեր հայրենակցուհիներ՝ Սյուզաննա Մարգարյանը, Վերա և Ռենա Հովհաննիսյանները: Ռուսաստանյան դիզայներների խոսքով ՝ իրենց նույնպես մեծ պատիվ է հանդես գալ հայկակակ ապրանքանիշի ներքո, քանզի որակային առումով նախագիծը չի զիջում այլ հեղինակավոր հարթակների՝ լույսի, ձայնի, երաժշտության և տեխ. սպասարկման տեսանկյունից: Նախագծի երրորդ շրջանը նշանավորվեց նաև այսուհետ «Arm fashion Day» -ի պատվիրակություններից երկուսի ներկայությամբ. Հայաստանից՝ Ռուբինա Գրիգորյանի, հայտնի վարսահարդարի, դիմահարդարի և լրագրողի ուղեկցությամբ, Բելոռուսից ՝ Նինել Առաքելյանի ղեկավարությամբ: Նորաձևության երեկոն վարելը վստահվել է հեռուստալրագրող, մեր հայրենակից Ռուբեն Մխիթարյանին, ում խոսքով մեծ բավականություն էր աշխատել այդ նոր ֆորմատով, հանդես գալով որպես շուրջ 15 դիզայներների, արտիստների , նկարիչների խոսնակ՝ չորսժամյա երեկոյի ամբողջ ընթացքում հանդիսատեսին պահելով առույգ և առավել գեղեցիկը տեսնելու ակնկալիքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր