211652_close_icon
views-count1963 դիտում article-date 21:12 05-12-2016

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը ծեծելու համար. քննիչի գնահատմամբ առկա է կնոջ հանդեպ կիրառվող բռնության շարունակականության վտանգ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև կինը նախաքննության ընթացքում հրաժարվել է ամուսնու նկատմամբ նախկինում ներկայացված բողոքից։ 2016թ. նոյեմբերի 7-ին Սյունիքի մարզի բնակչուհու կողմից հաղորդում է ստացվել առ այն, որ նոյեմբերի 6- ին` ժամը 17-ի սահմաններում, իրենց տանը, կենցաղային բնույթի հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, ամուսինը բռնություն է գործադրել իր նկատմամբ: Բնակչուհու հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ամուսինները պարբերաբար վիճաբանել են միմիանց հետ, ապրել անհաշտ։ Կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանության ժամանակ՝ 2016թ. նոյեմբերի 6-ին, ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ՝ հարվածելով նրա գլխին և մարմնի այլ մասերին։ Կնոջ նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության

Նմանատիպ նյութեր