211652_close_icon
views-count2380 դիտում article-date 16:42 06-12-2016

Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել այդ երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնովը

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բեռնար Կազնովը նախագահ Ֆրանսուա Օլանդի որոշմմբ նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Օլանդը։ Վերջինիս հանձնարարված է ձևավորել կառավորության նոր կազմ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայի՝ արդեն նախկին վարչապետ Մանուել Վալսը հայտարարեց, որ հրաժարվում է վարչապետի պաշտոնից և պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նախագահակն ընտրություններում, որոնք անցկացվելու են 2017 թվականին։ Անձամբ Օլանդն ավելի վաղ հայտարարել է, որ հաջորդ նախագահական ընտրություններում չի առաջադրվի՝ պարզաբանելով, որ չի ցանկանում երկրի ներսում պառակտումներ։ Սպասվում է, որ ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի նաև Ազգային ճակատի առաջնորդ Մարին լե Պենը։լ

Նմանատիպ նյութեր