24985 դիտում
18:50 06-12-2016
Լոռու մարզում բախվել են Niva-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. Mercedes-ի վարորդը վթարի մեղավոր է համարում Niva-ի վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Ագարակ գյուղի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 42-ամյա Սասուն Թորոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 AO 992 համարանիշի և Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 48-ամյա Արմեն Մարգարյանի վարած Mercedes մակնիշի O 147 YA 36 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Niva-ի վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասախանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 5-րդ վաշտ, որտեղից ժամանել է հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում Mercedes-ի վարորդը պնդում էր, որ Niva մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը՝ սահելով բախվել է իր՝ արդեն կայանված վիճակում գտնվող ավտոմեքենային:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+