211652_close_icon
views-count108577 դիտում article-date 09:40 19-03-2017

Խոշոր ավտովթար Ոստիկանության ակադեմիայի դիմաց. Mercedes-ը բախվել է Niva-ին. Niva-ն կողաշրջվել է. Mercedes-ն էլ հայտնվել է ոչ երթևեկելի գոտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սեյրան Մովսիսյանը իր վարած Mercedes մակնիշի 77 ՕR 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Բագրատունյանց 1-ին նրբանցքի բնակիչ 24-ամյա Արթուր Կակոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 FՍ 609 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է, իսկ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել խոտածածկ տարածքում; Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ըններության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Niva-ին վարորդ Ա. Կակոսյանը ավտոմեքենան կայանած է թողել, քանի որ ավտոմեքենայի վառելիքն է վերջացել և ըստ կարգի՝ միացրել է վթարային լուսարձակները և գնացել է, որպեսզի բենզին բերի՝ ավտոմեքենան լիցքավորելու համար ու այդ ժամանակ Mercedes-ը բախվել է Niva-ի հետնամասին, Niva-ն կողաշրջվել է: Մինչ ճանապարհային ոստիկանների դեպքի վայր ժամանումը, Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին այն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը «Գլորիա» տաքսի ծառայության սեփականատերերից է, իսկ Niva-ի վարորդը աշխատում է «Ինտերլոտո» ՍՊԸ-ում՝ որպես համակարգչային օպերատոր: Ավագ հետաքննիչ Ա. Իսախանյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր