1896 դիտում
10:28 07-12-2016
Ինչո՞ւ չեն գործում «կարգոները». ՓՄՁ-ները լուրջ դժվարություն ունեն ներկրման հարցում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ փոքր ու միջին ձեռներեցներից «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում, որ բեռնափոխադրող «կարգոները» չեն գործում, և իրենք լուրջ դժվարություններ ունեն ներկրման հարցում: Այս խնդիրը առաջացավ ՊԵԿ նախագահի փոփոխության արդյունքում, երբ Վարդան Հարությունյանը սահմանեց «խաղի նոր կանոններ»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ-ի լրատվականից փորձեց պարզել՝ ինչո՞ւ չեն գործում «կարգոները».
«Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք նախկինում բեռնափոխադրողների միջոցով էին իրականացնում ներմուծումը, այժմ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում մաքսային պարզեցված ընթացակարգերի շնորհիվ կարողանում են ինքնուրույն ներմուծում իրականացնել, ինչը վերջիններիս հնարավորություն է ընձեռել գրանցվել որպես ինքնուրույն հարկ վճարող և հարկային դաշտում թափանցիկ գործունեություն իրականացնել: Միայն վերջին շրջանում այդպիսի կազմակերպությունների թիվը հասել է շուրջ 125-ի: Իսկ առավել փոքր ներմուծողները, ինչպես նախկինում, շարունակում են ներկրումներն իրականացնել «կարգոների» միջոցով, և հարկային բեռի տեսանկյունից նրանց գործունեության մեջ որևէ փոփոխություն չի եղել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6987 դիտում
09:01 09-08-2019
Մաքսայինում գործում են «կարգոները», որոնց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ է․ «Ժողովուրդ»
8334 դիտում
10:26 29-10-2016
«Կարգոները» երկու հարկ չեն վճարելու. Գագիկ Խաչատրյանի օրոք գործող «սև կասա»-ն փակվում է. «Ժողովուրդ»
6352 դիտում
13:22 17-08-2021
Դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն հանրակրթական նոր չափորոշիչը կյանքի կոչելու գործում
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը