211652_close_icon
views-count9260 դիտում article-date 14:09 07-12-2016

Ալավերդի քաղաքում հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հոգևոր հովիվ, Տեր Միքայել քահանա Շաղոյանը հոգեհանգստի կարգ անցկացրեց, որին ներկա էին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, ուսումնական և այլ հաստատությունների ղեկավարներ և հասարակ քաղաքացիներ: Այնուհետև բոլորը եկեղեցուց երթով շարժվեցին դեպի Անմեղ զոհերի հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին և 1 րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերի հիշատակը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր