211652_close_icon
views-count2866 դիտում article-date 18:12 07-12-2016

Ըստ հաղորդման՝ ոստիկանը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն է կատարել բանկային քարտից. պարզվում են հանգամանքները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին: Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, հիշյալ բանկի շրջակայքում ծառայություն իրականացնելու ժամանակ լսել է բանկոմատի ազդանշանը, վերցրել է Աննա Մ.-ի քարտը և 2016 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ինտերնետային դրամական համակարգերից մեկով վերջինիս հաշվից փոխանցման միջոցով հափշտակել է խոշոր չափերի գումար: ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր