211652_close_icon
views-count18063 դիտում article-date 12:06 08-12-2016

ՕՐՎԱ ԿԱԴՐ. Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուների «դարակազմիկ» պատասխանը. «Ասֆալտի սեզոնը պրծել է, յոլա գնացեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ հայտնի «Մալիբու» անունը կրող զբոսայգում հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել գիշերային ժամերին։ Եղել են դեպքեր, որ գիշերային ժամերին քաղաքացիներ են հայտնվել փոսում, սակայն, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել. փոսում հայտնվելն ավարտվել է թեթև քերծվածքներով։ Բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին, որ բազմաթիվ անգամ ահազանգել են Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն նրանց պատասխանը զարմացրել է, երբ ասել են. «Ասֆալտապատման սեզոնը վերջացել է, յոլա գնացեք ու զգոն եղեք, որպեսզի փոսում չհայտնվեք»։ Նման «դարակազմիկ» պատասխան, երևի, միայն կտային Հայաստանի չինովնիկները։ Բնակիչներն էլ, հույս չունենալով Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուների վրա, այդ մարդաբոյ փոսի վրա, որն ավելի շատ հիշեցնում է գերեզմանափոս, իրենց ուժերով դագաղի «կռիշկա» հիշեցնող կափարիչ են դրել։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր