211652_close_icon

Երևանի քաղաքապետարանի ու Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուների շնորհիվ քաղաքի կենտրոնում «ստեղծվել է» առնետների բանակ. բնակիչները պատրաստվում են առնետներին «դեպորտ անել» քաղաքապետարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count37298 դիտում article-date 23:08 20-03-2018
Մինչ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարները երևանցիներիս «ուղեղները լվանում են», թե կյանքի գնով փորձում են մայրաքաղաքում վերացնել հակասանիտարական վիճակը, մայրաքաղաքի սրտում՝ Երևանի կենտրոնում, առնետների մի ամբողջ բանակ է օր-օրի «շենանում»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 40 շենքի բնակիչները, 2 տարուց ավելի է՝ օր ու արև չունեն: Մինչ աշխարհը պայքարում է ահաբեկչության դեմ, նշված շենքի բնակիչները ահաբեկված են դիմավորում ամեն օրը:Պատճառը շենքում վխտող առնետներն են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները ասում էին. «2 տարուց ավելի է՝ դիմել ենք Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին, որպեսզի խնդիրը լուծեն, սակայն ամեն անգամ միայն խոստանում են ու ստացվում է «էշ մի սատկի, գարուն կգա»: Հետաքրքիր է՝ էդ կաբինետներում նստած չինովնիկները, որ մտածում են իրենց թափանները լցնելու մասին, իրենք էս պայմաններում կապրե՞ն: Չնայած մի մասը երևի ապրեն, քանի որ նրանց մոտ բույն է դրել առնետավազքի հոգեբանությունը: Այս տարի նշվելու է Երևանի 2800-ամյակը ու մեր մայրաքաղաքը, որ դարերի պատմություն ունի ու կոչվում էր Վարդագույն քաղաք, վերածվում է առնետների քաղաքի: Գոնե նամուս ու թասիբ ունենան՝ սրա դեմն առնեն, հակառակ դեպքում՝ դրանց բոլոր խոսքերը դուրս կգա օդ»: Բնակիչերը նշում էին նաև, որ առնետների պատճառով թե՛ տարեցները, թե՛ փոքրերը միշտ վախի ու զզվանքի մեջ են ապրում: «Հարևանությամբ գտնվող դեղատան աշխատակիցներն արդեն շատերիս դեմքով գիտեն, հենց մտնում ենք դեղատուն, ասում են՝ Առնետների ահից էլի եկել եք դեղ առնելո՞ւ: Եղել են նաև դեպքեր, որ մարդիկ առնետների վախից սրտի հետ կապված խնդիրներ են ունեցել ու հայտնվել են հիվանդանոցներում: Բավական է՝ հետո էլ պատասխանատուները ասում են, թե իրենք Երևանը սիրում են: Երևանը սիրող մարդը շուտվանից վերացրել էր առնետների բազմանալը: Բնակիչները հուսով են, որ գոնե այս հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները միջոցներ կձեռնարկեն այս հակասանիտարական վիճակը վերացնելու համար: Հակառակ դեպքում՝ այլ ելք չի մնա, քան հավաքենք մի քանի կռիսներ ու որպես ընծա ուղարկենք Երևանի քաղաքապետարան»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր