211652_close_icon
views-count4885 դիտում article-date 14:45 08-12-2016

Գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց չօգտագործվող անշարժ գույքի շահագործմանն խթանմանն ուղղված լուծումների առաջարկի մասին իր հանձնարականները: «Այս ուղղությամբ շահագրգիռ պետական կառույցներին, ինչպես նաև իրենց ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ծավալուն նախապատրաստական աշխատանք, որի արդյունքում առաջադրվել է գույքահարկի համակարգի վերափոխման հիմնական սկզբունքները և մոտեցումները»,- ասաց նա: Վարչապետը հայտարարեց, որ գույքահարկի համակարգի բարեփոխման հիմքում պետք է դրվի արդարության սկզբունքը, որի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները։ «Ռեֆորմի իրականացումը պետք է լինի փուլային եղանակով հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները»,- ասաց նա և նշեց, որ մի շարք այլ հարցերի վերաբերյալ դեռևս կատարվում են հաշվարկներ և ճշտվում մոտեցումներ: «Ֆինանսների նախարարին հանձնարարում եմ շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017թ. հունվարի 31-ը կառավարության աշխատակազմ ներկայացել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր