211652_close_icon
views-count5633 դիտում article-date 15:48 08-12-2016

Բելգիայում խաղադրույքների հետ կապված 50 մարդ է ձերբակալվել. կասկածի տակ են հայտնվել մի խումբ հայաստանցիներ

Բելգիայի իրավապահները 50 անձանց են ձերբակալել, որոնց կասկածում են Challenger Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցաշարի ժամանակ խաղադրույքների կատարելու հարցում մեքենայություններ թույլ տալու մեջ։ Այդ մասին հայտնում է Derniere huere թերթը։ Թերթի տվյալներով՝ ձերբակալվածները բուքմեյքերական գրասենյակում խղադրույքներ են կատարել այն հանդիպումների վրա, որոնց արդյունքը նախապես իրենք իմացել են։ Բրյուսելի, Անտվերպենի, Գենտայի և Բրյուգգեի դատախազություններն արդեն 18 քրեական գործ են հարուցել։ Քննչական մարմինները գտնում են, որ այդ մեքենայությունների հետևում հայաստանցիներ են կանգնած։ Չեն բացառում նաև, որ դրա հետ կապված՝ կարող են ձերբակալություններ լինել այլ երկրներում ևս։

Նմանատիպ նյութեր