211652_close_icon
views-count1831 դիտում article-date 16:41 11-02-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու դեպքում Մոուրինյոն կվաճառի Մատային և Ֆելայնիին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Խուան Մատան և Մարուան Ֆելայնին մրցաշրջանի ավարտից հետո կարող են լքել ակումբը: Դա տեղի կունենա, եթե թիմը գլխավորի Ժոզե Մոուրինյոն, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ պորտուգալացին իր մտադրությունների մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդին: Ուշագրավ է, որ հենց Մոուրինյոն` «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում, 2014-ի հունվարին կարգադրեց վաճառել Մատային, որը 37 մլն ֆունտով բաժին հասավ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանչեսթերյան ակումբում Մոուրինյոյի աշխատավարձը կկազմի տարեկան 20 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր