211652_close_icon
views-count3878 դիտում article-date 10:22 09-12-2016

Հրայր Թովմասյանը կրճատում է փորձառու աշխատակիցներին, ընդունում՝ ծանոթ-բարեկամներին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պայմանագրային աշխատակիցները իրար են խառնվել։ ԱԺ աշխատակազմի դեկավար Հրայր Թովմասյանը կրճատումների քողի տակ չի երկարաձգելու՝ նրանց պայմանագրերը և աշխատանքից ազատում է փորձառու աշխատակիցներին։ Դա ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե նա փոխարենը աշխատանքի չընդուներ իր սանիկ, քավոր, խնամի, ծանոթ-բարեկամներին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Թովմասյանի նախընտրած աշխատակիցները արտոնյալի կարգավիճակում են։ Նրանք կարողանում են ստանալ իրենց աշխատավարձերը, եթե անգամ երկարաժամկետ բացակայում են երկրից և չեն հաճախում աշխատանքի։ Ի մասնավորի՝ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը Թովմասյանի սանիկն է և ամիսներով աշխատանքի չի գալիս, քանի որ գտնվում է արտերկրում,սակայն բարեխղճորեն ստանում է իր աշխատավարձը: Ի դեպ, իրավաբանական վարչությունն ու կադրերի վարչությունը ուռճացված են, սակայն կադրերի առատությունը չի մտահոգում ԱԺ աշխատակազմի ղեկավարին, քանի որ այստեղ ևս ծանոթ-բարեկամներ են։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը իր որոշումները միանձնյա չի կայացնում, նրան ակտիվորեն աջակցում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր