ՊՎԾ ժամանակավոր պետն ու տեղակալը իրենց «ծանոթ-բարեկամներին» տեղավորել են գործի․ Կարո Ղուկասյանին ազատել են աշխատանքից
ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակից Կարո Ղուկասյանն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին նա գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում։
«Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց «ծանոթ բարեկամ»-ներին տեղավորել են գործի։
հ.գ. մնացածը շուտով»,- գրել է Կարո Ղուկասյանը։