211652_close_icon
views-count2739 դիտում article-date 10:31 09-12-2016

Օպտիմալացման հանձնարարականը ՀՅԴ-ական նախարարին չի վերաբերվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է, որ ՀՀ վարչապետի օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ՀՅԴ-ական նախարարին չի վերաբերվում։ Դա չի ժխտում հենց ինքը՝ նախարարը։ Համենայնդեպս, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ օպտիմալացման փոխարեն նախարարությունը, ըստ շրջանառվող լուրերի, համալրվել է 21 նոր աշխատակիցներով, Դավիթ Լոքյանն ասաց. - Նախ ասեմ, որ ոչ թե 21 աշխատակիցներով է համալրվել մեր նախարարությունը, այլ ընդամենը՝ 10-ով։ Նրանք զարգացման և ներդրումային «բլոկի» աշխատակիցներն են։ [b]- Բայց բյուջեում այլ բան Է գրված։[/b] - Ինձ հարցրիք, ես պատասխանեցի։ [b]- Իսկ նոր աշխատակիցները ՀՅԴ-ակա՞ն են:[/b] - Չէ, չէ, բացարձակ։ [b]- Լավ, իսկ օպտիմալացումը ձեր նախարարությանը չի՞ վերաբերում։[/b] - Ոչ, մենք օպտիմալացնելու տեղ չունենք, քանի որ մեր նախարարությունը նոր կազմավորված նախարարություն է։ [b]- Բայց ինչո՞ւ է նոր կազմավորված։[/b] - Շնորհակալություն։ Նշենք նաև, որ 2017 թվականի բյուջեով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմը համալրվել է 21 հոգով։ Ավելի ճիշտ, այդ 21 հոգին արդեն իսկ համալրվել են, այն բանից հետո, երբ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը ստանձնեց Հայաստանի տարածքային կառավարումը։ Այն դեպքում, երբ, օրինակ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կրճատվել է 14 հաստիքով, Քաղաքաշինության նախարարությունը պետական կոմիտե դառնալուց հետո կորցրել է 62 հաստիք, 15 հաստիք պակասել Է Էներգետիկ կառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և այլն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր