211652_close_icon
views-count3600 դիտում article-date 13:54 09-12-2016

Համաշխարհային բանկը $50 միլիոնի վարկ կտրամադրի Հայաստանին

Համաշխարհային բանկի Տնօրենների խորհուրդը երեկ՝ դեկտեմբերի 8-ին, հաստատել է Հայաստանի համար Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, տեղեկացնում են Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից։ 50 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով չորրորդ ԶՔՖ-ն հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14,5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ժամկետով: «Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակ՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունությունը և ամրապնդելով մրցունակությունը: Այն 2013-2016 թթ. ընդգրկող՝ չորս ԶՔՖ-ների ծրագրային շարքի վերջին գործառնությունն է: Սույն գործառնության առաջին հենասյունը ներառում է առանցքային ոլորտներում ֆինանսական կայունության և սոցիալական պաշտպանության ծրագրերի արդյունավետության բարելավման միջոցառումներ՝ միաժամանակ կատարելագործելով բնապահպանական երաշխիքները հանքարդյունաբերության ոլորտում, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման կեսից ավելին: Երկրորդ հենասյունը՝ մրցունակության բարելավումը, շեշտադրում է գործարար միջավայրի ամրապնդումը և առևտրի դյուրինացման և միակցելության բարելավումը, ինչպես նաև վարկավորման հասանելիությունը: Սույն գործառնության օժանդակությամբ առանցքային ուղենիշերի թվում են՝ Հարկային միասնական օրենսգրքի ընդունումը, որը կարձագանքի հարկային համակարգի թերություններին և կընդլայնի աճը խթանող կապիտալ ներդրումների և սոցիալական ծախսերի համար հարկաբյուջետային տարածքը: Այն ներառում է եկամուտների ավելացման, հարկային համակարգի արդյունավետության, թափանցիկության և հավասարության բարելավման և հարկային վարչարարության ամրապնդման միջոցառումներ»։

Նմանատիպ նյութեր