211652_close_icon
views-count2497 դիտում article-date 14:52 10-12-2016

Էդուարդ Շարմազանովը հարգանքի տուրք է մատուցել Ղրղզստանում Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոնում

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության անդամների հետ Ղրղզստանում այցելել է Բռնաճնշումների զոհերի հիշատակի պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Պատգամավորները կարևորել են անցյալի հանցագործությունների դատապարտումը, որպեսզի նորերը կանխվեն: ԱԺ փոխնախագահը նշել է. «Այսօր` դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի հռչակագրի օրը, մենք գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև: Ո՞վ, եթե ոչ մենք՝ խորհրդարանականներս, պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ընդդեմ ոճրագործությունների: Իմ ժողովուրդը դարասկզբում Օսմանյան Թուրքիայում և դարավերջում Սումգայիթում ու Բաքվում դարձել է նման հանցագործության զոհ: Մարդու իրավունքների դաժան ոտնահարում էր ապրիլին Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի: Այսօր մենք պարտավոր ենք մեր միասնական «ոչ»-ն ասելու այսօրվա բարբարոսներին: Դա է միակ ճշմարիտ հարգանքն այստեղ հուղարկավորված անմեղ զոհերի առջև»:

Նմանատիպ նյութեր