211652_close_icon

Էդուարդ Շարմազանովը հարգանքի տուրք է մատուցել Վիեննան ազատագրած խորհրդային զինվորների հիշատակին

views-count1205 դիտում article-date 14:37 21-02-2015
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վեհաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ պետություների պատվիրակությունների հետ փետրվարի 20-ին այցելել է նախ խորհրդային զինվորի հուշարձան, ապա Կենտրոնական գերեզմանոց, ուր ամփոփված են նաեւ Վիեննայի ազատագրման համար ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զինվորների աճյունները: Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգել են հերոսաբար զոհվածների հիշատակը:

Նմանատիպ նյութեր