211652_close_icon
views-count1887 դիտում article-date 14:39 10-12-2016

ԱՄՆ-ն սխալմամբ հարվածներ է հասցրել իրաքյան բանակին. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Իրաքի Մոսուլ քաղաքում սխալմամբ կրակահերթ են արձակել իրաքյան բանակի ուղղությամբ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով իրաքյան բանակի գլխավոր տաբի բարձրաստիճան աղբյուրին։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել է մոտ 90, վիրավորվել՝ 100 մարդ։ Բացի մարդկային զոհերից, մեծապես վնասվել է իրաքյան բանակի ռազմտեխնիկան։ Իրաքցի զինվորականները ստիպված են եղել նահանջել։ Նահանջի հետևանքով մի քանի տասնյակ զինվորականներ գերի են ընկել գրոհայինների մոտ։ Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման մեծ օպերացիան սկսվել է հոկտեմբերի 17-ին։ Նրանում ներգրավված են ինչպես իրաքյան բանակը, այնպես էլ քրդական փեշմերգի, տարբեր ընդդիմադիր խմբավորումները և ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը։

Նմանատիպ նյութեր