211652_close_icon
views-count10153 դիտում article-date 21:51 10-12-2016

2016թ-ի դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,611,920 դոլար 481,34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82,707,826 ԱՄՆ դոլար 482,71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,459,077 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482,37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,671,526 EUR 513,86 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,470,930 EUR 518,34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,321,583,502 ՌԴ ռուբլի 7,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 775,913,400 ՌԴ ռուբլի 7,61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.8 մլն ԱՄՆ դոլար: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նյութեր