4559 դիտում
11:52 11-12-2016
Կոտայքի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50 մ, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
[color=#CC0000]Կոտայքի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 50 մ:
Գորիս - Սիսիան ճանապարհահատվածում, Եղվարդի, Թալինի և Մարալիկի ճանապարհներին մերկասառույց է:
Վայքի ճանապարհներին ձյուն է տեղում:[/color]
Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
4577 դիտում
19:50 03-12-2016
Ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով
Այս բաժնից
760 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
898 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ