61861 դիտում
15:06 11-12-2016
Երևանում վթարի է ենթարկվել Նոր Նորքի Նանսենի դպրոցի հարևանությամբ բարձրահարկ շենքերի մոտ հնչած կրակոցների գործով զբաղվող քննիչը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Գայի պողոտա և Մոլդովական փողոցների հատման մասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 50 ՍՕ 500 համարանիշի, Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մանուկյանի վարած Renault մակնկիշի 989 ՍՏ 65 համարանիշի և Գավառ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սիրական Չքոլյանի վարած Opel մակնիշի 34 ZM 857 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Լուսինե Մկրտչյանը մարմնական վնասվածքնեով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Խաչատրյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես քննիչ:
Վերջինս նույն քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի այն քննիչն է, ով քննություն է անցկացնում օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան դպորցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ հնչած կրակոցների փաստով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/05/103174/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 5-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերի մոտ կրակոցներ են հնչել։
Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+