211652_close_icon
views-count50046 դիտում article-date 17:32 11-12-2016

Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհի հետևանքով «Բուգատտի» կոշիկի խանութի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութ սրահում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը մարտական հաշվարկներով։ Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության մայոր Դ․ Դանիելյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Եվրունտեր» ՍՊԸ-ին պատկանող «Բուգատտի» կոշիկի խանութում, սակայն մինչ հրշեջների ժամանումը տեղի ուժերով մարվել է կրակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով այրվել է օդորակիչը, գիպսակարդոնե կոնստրուկցիան և խանութում եղած կոշիկների մի մասը, իսկ ծխահարման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել խանութի աշխատակցուհի 22-ամյա Ռիտա Պետրոսյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով խանութի տնօրենն է Վահան Բազիկյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր