211652_close_icon
views-count13939 դիտում article-date 11:18 07-10-2015

Երևանում ՃՈ աշխատակիցը Ford-ով բախվել է Նոր Նորքի ոստիկանի Volkswagen-ին. ԱԱԾ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Աճառյան փողոցի և Աճառյան 1-ին փակուղու խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Թադևոսյանի վարած Ford մակնիշի 99 VV 808 համարանիշի և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Գևորգյանի վարած Volkswagen մակնիշի 34 NV 057 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Հայրապետ Դադայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ford-ի վարորդ Ս. Թադևոսյանը աշխատում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում՝ որպես տեսուչ, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է: Volkswagen-ի վարորդ Ս. Գևորգյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի ոստիկանության բաժնում՝ որպես օպերատիվ կապի տեսուչ, կոչումով ոստիկանության լեյտենանտ է, իսկ վիրավոր Հ. Դադայանը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով ենթասպա է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր