211652_close_icon
views-count4661 դիտում article-date 21:06 11-12-2016

Լիու Խիաոբոն Նոբելյան մրցանակակիր դառնալու ժամանակ գտնվում էր կալանքի տակ․ հետաքրքիր փաստեր

Ամեն տարի, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հատուկ հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող մարդկանց Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածություն առաջադրելու։ Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ով կարող է դառնալ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր, որոնք կապված են Խաղաղության նոբելյան մրցանակի հետ։ 1․Գերմանացի խաղաղասեր և լրագրող Կառլ վոն Օսիեցկին, բիրմացի քաղաքական գործիչ Աունգ Սան Սու Կին, չինացի մարդու իրավունքների պաշտպան Լիու Խիաոբոն մրցանակակիր դառնալու ժամանակ գտնվում էին կալանքի տակ։ 2․Յուրաքանչյուր Նոբելյան դիպլոմ մի յուրօրինակ արվեստի գործ է՝ ստեղծված նորվեգացի և շվեդ արվեստագետների կողմից։ 3․Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը Մալալա Յուսաֆզին է։ Նա մրցանակը ստացել է 17 տարեկանում(2014 թվականին)։ 4․Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենածեր դափնեկիրը Ժոսեֆ Ռոթբլաթն է։ Նա մրցանակը ստացել է 87 տարեկան հասակում, 1995 թվականին։

Նմանատիպ նյութեր