2509 դիտում
21:12 30-06-2016
Նոբելյան 107 մրցանակակիր հանդես է եկել ի պաշտպանություն ԳՁՕ-ի
Նոբելյան 107 մրցանակակիր ստորագրել են հօգուտ ԳՁՕ-ի բաց նամակում, որն ընդդեմ «Գրինփիս»-ի է: Կազմակերպությունը կոչ էր արել հրաժարվել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սննդից և սերմերից:
Այս մասին հաղորդում է [url=https://news.mail.ru/society/26290826/]mail.ru[/url]-ն:
«Պահանջում ենք, որպեսզի «Գրինփիսն»-ն ու իր կողմակիցները վերարժևորեն ֆերմերների ու ողջ աշխարհի սպառողների փորձը, նկատի ունենալով շնորհիվ կենսատեխնոլոգիաների կիրառման՝ ԳՁՕ սերմերով բերքատվության լավ ցուցանիշները, և դադարեցնեն քարոզարշավն ընդդեմ ԳՄՕ–ի ու «ոսկե բրնձի», — ասված է Նոբելյան դափնեկիրների բաց նամակում:
Նրանք կառավարություններին կոչ են անում ժամանակից ֆերմերներին հասու դարձնել ժամանակակից կենսաբանության գործիքակազմին և, հատկապես, գենետիկորեն ձևափոխված սերմերին:
Գիտնականներն ընդգծել են, որ անթույլատրելի է այս հարցում դոգմատիկ և կամ զգացմունքային մոտեցումների վրա հիմնված դիրքերից հանդես գալը, քանի որ, սա, ըստ նրանց, հնարավորություն կտա փրկել մոլորակի սովյալ բնակչությանը:
Ավելին՝ այս մոտեցմանն ընդդիմանալը դիտվում է որպես մարդկության դեմ հանցագործություն:
Նոբելյան մրցանակակակիրների մամուլի ասուլիսը կհեռարձակվի Վաշնգտոնի ժամանակով 16:30 –ին:
Նշենք, որ ՌԴ-ում գործում է ԳՁՕ բույսերի և կենդանիների աճեցումն ու բուծումն արգելող օրենսդրություն:
Նմանատիպ նյութեր
875 դիտում
18:28 07-09-2022
«STARMUS VI» փառատոնի շրջանակում Նոբելյան մրցանակակիր Քըրթ Վյութրիխը ՀՀ ԳԱԱ-ում հանդես է եկել դասախոսությամբ
1866 դիտում
17:05 13-10-2014
Էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակակիր է դարձել Ժան Տիրոլը
4658 դիտում
21:06 11-12-2016
Լիու Խիաոբոն Նոբելյան մրցանակակիր դառնալու ժամանակ գտնվում էր կալանքի տակ․ հետաքրքիր փաստեր
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան