211652_close_icon
views-count27047 դիտում article-date 20:22 11-12-2016

Անգլիա. Մխիթարյանը հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն վնասվածք ստացավ և պատգարակով դուրս բերվեց. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»: 29-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ցավոք սրտի, Մխիթարյանը հանդիպման 85-րդ րոպեին մրցակցի պաշտպան Դենի Ռոուզի կոպիտ խաղից հետո վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը: Ավելին, Հենրիխին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 24 միավոր և շարունակում է մնալ 6-րդ տեղում: «Տոտենհեմը» 27 միավորով 5-րդն է: [b]Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ»` 1:0 Մխիթարյան, 29
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր