211652_close_icon
views-count4332 դիտում article-date 17:55 13-12-2016

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատված՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Վրաստանի և Ռուսաստանի սահմանային հատվածներում համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եղանակային պայմանները բարելավվելու դեպքում արագ կազմակերպել կուտակված ծանրաքարշ մեքենաների շարժը Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհով: Այս պահին ավտոճանապարհը բաց է մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Շարունակվող բքի և առատ ձյան պատճառով ծանրաքարշ, ինչպես նաև 30-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաների համար այս պահին ճանապարհը երթևեկելի է որոշակի սահմանափակումներով: Նախարարի այցի մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր