211652_close_icon
views-count3655 դիտում article-date 19:10 13-12-2016

Երևանում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագիրը. կմասնակցեն ՀՀ Շիրակի մարզի շուրջ 80 շնորհալի երեխաներ և պատանիներ

Ս. թ. դեկտեմբերի 14-ին Երևանում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագիրը, որին կմասնակցեն ՀՀ Շիրակի մարզի 18 ուսումնական հաստատությունների շուրջ 80 շնորհալի երեխաներ և պատանիներ: Ծրագրի շրջանակում` դեկտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում կբացվի մարզի պատանի ստեղծագործողների լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ` շնորհալի երաժիշտ-կատարողների, պարային և երաժշտական համույթների մասնակցությամբ: Մարզից ժամանած երեխաների համար կկազմակերպվեն նաև այցելություններ Երևանի մշակութային օջախներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան: «Մենք ենք, մեր մարզը» խորագրով ծրագիրը մեկնարկել է 2008 թվականից և միտված է ՀՀ մշակույթի նախարարության կողմից Հայաստանի մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսերի միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը: Ծրագրի իրականացմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվում մանկապատանեկան մշակութային հաստատությունների շնորհալի երեխաների և պատանիների մասնագիտական ունակությունների զարգացման, արվեստագետների շփումների սերտացման, փորձի փոխանակման, մարզերի միջև մշակութային կապի ամրապնդման համար: Նշենք նաև, որ 2008-2015 թվականների ընթացքում ծրագրին մասնակցել է 730 շնորհալի երեխա` ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 155 ուսումնական հաստատություններից:

Նմանատիպ նյութեր