211652_close_icon
views-count13105 դիտում article-date 22:48 13-12-2016

Յայա Տուրեն 1,5 տարով զրկվել է վարորդական իրավունքից և տուգանվել 54 հազար ֆունտով

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն անսթափ վիճակում մեքենա վարելու համար 18 ամսով զրկվել է վարորդական իրավունքից և տուգանվել 54 հազար ֆունտով: Ֆուտբոլիստը համաձայնվել է մեղադրանքների հետ և չի բողոքարկել դատարանի որոշումը: «Բոլորին է հայտնի, որ ես մահմեդական եմ և չեմ խմում: Ես միշտ հրաժարվել եմ ալկոհոլից: Անսթափ վիճակում մեքենա վարելը լուրջ հանցագործություն է, և թեպետ ես միտումնավոր չեմ ալկոհոլ օգտագործել, ես ընդունում եմ այդ պատիժը և ներողություն խնդրում այս իրավիճակի համար», հայտարարել է Տուրեն:

Նմանատիպ նյութեր