18145 դիտում
09:41 09-02-2020
Սոթք-Քարվաճառ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է
[color=#CC0000]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ[/color]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:,
Դիլիջանի թունելը, Սիսիան-Վայք ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների՝ դժվարանցանելի:
Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արարատի մարզի Արարատ, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն:
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում առկա է մառախուղ:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:
[color=#CC0000]
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
850 դիտում
20:31 18-11-2024
Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել
1168 դիտում
20:19 18-11-2024
Արմավիրի մարզում ջրանջատում է սպասվում
685 դիտում
20:07 18-11-2024
Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը