3602 դիտում
12:10 14-12-2016
Գլենդելի 2 հայեր մեղադրվում են խարդախության ճանապարհով 1 միլիոնից ավելի դոլարի լվացման մեջ
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի բնակիչ, 37-ամյա Արտաշես Դարբինյանը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից փոստային խարդախությունների միջոցով ավելի քան 1 մլն դոլարի լվացման մեջ, հաղորդում է [url=http://www.latimes.com/socal/glendale-news-press/news/tn-gnp-me-mail-scam-20161212-story.html]Los Angeles Times[/url]-ը։
Դեկտեմբերի 13-ին դաշնային դատարանում Ա. Դարբինյանը ընդունել է իր մեղքը։ Գործում ներգրավված ևս մեկ հայ՝ 42-ամյա Օրբել Հակոբյանը մեղավոր է ճանաչվել՝ Ա. Դարբինյանին օգնելու համար։
Trademark Compliance Center և Trademark Compliance Office անվանումներով ընկերությունների միջոցով նա իր զոհերին ինչպես Լոս ԱՆջելեսում, այնպես էլ Վաշինգտոնում առաջարկել է հետաքննել ապրանքային նշանների ապօրինի օգտագործման դեպքերը՝ պահանջելով դրա դիմաց 385 ԱՄՆ դոլար, սակայն որևէ ծառայություն Դարբինյանը չի մատուցել։
Դարբինյանին հաջողվել է խարդախությունը կոծկել՝ օգտագործելով գողացված նույնականացման քարտեր՝ Wells Fargoբանկի միջոցով փողերի լվացման համար։
2017 թվականի հունիսի 19-ին դատարանը կհրապարակի Ա. Դարբինյանի և Օ. Հակոբյանի ազատազրկման դատավճիռները։ Ձերբակալված է նաև Wells Fargo-ի նախկին ղեկավար, Բըրբանքի բնակիչ, 37-ամյա Ալբերտ Յաղուբյանը, ում դատավճիռը դատարանը շուտով կկայացնի։
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
14:26 17-01-2014
Սաակաշվիլիի աշխատակազմը մեղադրվում է անօրինական ճանապարհով բնական գազ օգտագործելու մեջ
Այս բաժնից
1096 դիտում
16:54 17-11-2024
Հայտնի է՝ երբ կկայանա Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը
1195 դիտում
16:09 17-11-2024
Կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիև
1051 դիտում
15:36 17-11-2024
Իրաքում երեք զինվոր է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից