8872 դիտում
13:28 14-12-2016
Արգամ Աբրահամյանը հանդիպել է մինչև16 տարեկանների աշխարհի շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը այսօր հանդիպել է շախմատի աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին. «Օրերս ռուսական Խանտի-Մանսիյսկում տեղի է ունեցել մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի առաջանություն, որտեղ Արարատի մարզի բնակիչ Հայկ Մարտիրոսյանը 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ միանձնյա զբաղեցրել է 1-ին հորիզոնականը՝ դառնալով մինչև 16 տարեկանների աշխարհի չեմպիոն:
Չէի կարող անտարբեր մնալ այս ոգեշնչող և պատվաբեր հաղթանակի նկատմամբ, սիրով հյուրընկալեցի չեմպիոն Հայկին և իր հայրիկին՝ Միքայել Մարտիրոսյանին, ով նաև նրա մարզիչն է: Իմ շնորհավորանքներն ու փոքրիկ անակնկալ նվերը մատուցեցի աշխարհի չեմպիոնին»,-ասել է Ա. Աբրահամյանը Արտաշատի մամուլի կենտրոնի հետ զրույցում՝ ավելացնելով, որ տաղանդավոր երիտասարդները միշտ ուշադրության կենտրոնում են լինելու։
«Տաղանդաշատ և պրոֆեսիոնալ երիտասարդները միշտ էլ լինելու են մեր ուշադրության կենտրոնում, մենք հնարավորինս փորձելու ենք աջակից լինել. պայմաններ ստեղծել, որպեսզի տաղանդները գտնեն իրենց արժանի տեղն ու դիրքը մեր հասարակության մեջ»,-հավելել է Արտաատի քաղաքապետը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր