211652_close_icon
views-count4271 դիտում article-date 17:17 14-12-2016

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ

Դեկտեմբերի 14-ի առավոտյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ Երևանի վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Մինչ այդ, աշխատանքային պատրաստ վիճակի էին բերվել «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումները: Ներկայում գործընթացը շարունակվում է չդադարող տեղումների պայմաններում: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են:

Նմանատիպ նյութեր