Ժամը 22:00-ի դրությամբ հանրապետության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում. տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:
[color=#CC0000]Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ, Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածները, Սպիտակի, Սիսիսանի և Տիգրանաշենի ավտոճանապարհները և Ջաջուռի լեռնանցքը դժվարանցանելի են, տեսանելիության բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր և Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները։
[/color]
Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
[color=#CC0000]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/color]