2937 դիտում
10:28 15-12-2016
Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթրը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում։ Երեք-չորս օր առաջ Հրանտ Կարապետյանը Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետի պաշտոնից ազատվել և նույն պաշտոնով Գավառ է տեղափոխվել։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում Գավառի հարկայինի բաժնի որոշ աշխատակիցներ նշեցին, որ հնարավորություն չեն ունեցել նրան տեսնելու, սակայն բաժնում արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ նոր պետը մարտական է տրամադրված և, ամենայն հավանականության, կադրային փոփոխություններ կլինեն։
Հիշեցնենք՝ մոտ երկու ամիս առաջ Մաշտոցի հարկային տեսչությունում կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր բաժնի ավագ տեսուչներից մեկը, և Կարապետյանի տեղափոխությունը կապվում է այդ միջադեպի հետ։ Նա աշխատելու ընթացքում հասցրել է բավականին պատկառելի ունեցվածք դիզել։ Նրա անվան հետ են կապվում «Վալան պրոֆ» ընկերությունը, «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունը, «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ և այլն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
21776 դիտում
09:37 24-01-2017
Աշխատանքից ազատվել Է Գավառի ՏՀՏ պետը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան. «Ժողովուրդ»
2670 դիտում
10:21 31-05-2017
Կովալենկո Շահգալդյանի փեսան հերքում է հարկերը թաքցնելու մասին լուրերը. «Ժողովուրդ»
8021 դիտում
11:14 08-12-2016
Կովալենկո Շահգալդյանի թոռան դանակահարության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»