211652_close_icon
views-count8024 դիտում article-date 11:14 08-12-2016

Կովալենկո Շահգալդյանի թոռան դանակահարության համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարգում (Աբովյանի տարածաշրջան) գտնվող «Օջախ» ռեստորանի մոտակայքում նոյեմբերի 26-ի գիշերը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի որդուն 22-ամյա Տիգրանին դանակահարելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Տասը օր տևած հետաքննությունից հետո որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության ԶԼՄ-ների հետ կապի և վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Նյութերն ուղարկվել է դատախազության օրինականությունը ստուգելու և որոշումը հաստատելու համար։ Այսինքն դանակահարված Տիգրան Շահգալդյանը բողոք չի ներկայացրել, ինչի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել։ Նշենք, որ Տիգրան Շահգալդյանը «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ոտքերի և նստատեղի հատվածում սուրկտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքով։ Նրա հայրը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մեր զրույցում ասել էր, որ որդին թեթև վնասվածքներ է ստացել։ Իսկ այդ դեպքում քրեական գործ կարող է հարուցվել միայն նրանց բողոքի հիման վրա։ Դանակահարության մեջ կասկածվում էր Երևանի բնակիչ Մարտուն Բալյանը։ Վերջինս դեպքից մի քանի օր անց ներկայացել էր Նոր Նորքի ոստիկանության բաժին և ինքնախոստովանական ցուցմունք տվել։ Շահգալդյանը մեր զրույցում ասել էր, որ չի պատրաստվում բողոք ներկայացնել, քանի որ միջադեպը լուրջ չէ. «Բայց ինչի՞ համար բողոքեմ, հիմա երիտասարդներ են...մի հոգի ավել մարդ, որ գնաց նստեց, ի՞նչ է փոխվելու։ Եթե այդ վնասվածքները կյանքի համար վտանգավոր լինեին, ապա ընթացք կտրվեր։ Ես ընդամենը շնորհակալ եմ Աստծուց, որ այս ձևով է ավարտվել, որդիս ողջ առողջ է, որևէ խնդիր չկա»,– մասնավորապես նշել էր նա։ Դեպքից հետո մամուլում գրվեց, որ դանակահարաթյան մեջ կասկածվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։ Տեղեկությանը, սակայն, հերքեցին թե Սարիկ Խաչատրյանը, թե Կովալենկո Շահգալդյանը այդպիսով մեղադրելով լրագրողներին սենսացիա փնտրելու մեջ։ Հակոբ Շահգալդյանն էլ ասաց, որ Տրդատ Խաչատրյանն ու իր որդին մտերիմ ընկերներ են։ Իսկ դանակահարության և վիճաբանության պատճառը եղել է մեքենայով արագ երթևեկելը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր