211652_close_icon
views-count122607 դիտում article-date 10:44 15-12-2016

Դեկտեմբերի 18-ից Հայաստանում կհաստատվեն սաստիկ սառնամանիքներ. օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -30...-35. Գագիկ Սուրենյան

Այսօր կեսօրից հետո տեղումները աստիճանաբար կդադարեն՝ պահպանվելով միայն Սյունիքում, Վայոց Ձորում և Արցախում: Առաջիկա գիշերը կանցնի առանց տեղումների, իսկ դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ին կրկին կամպի, և հանրապետության առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն: Դեկտեմբերի 18-ից սկսած կանխատեսվում է եղանակի լիարժեք պարզեցում և մինչև դեկտեմբերի 20-ը՝ առանց տեղումների եղանակ: Եղանակի պարզեցումը, ձյան ծածկի առկայությունը, ինչպես նաև արկտիկական ցուրտ օդային հոսանքների բուռն ներհոսքն ու հզոր անտիցիկլոնի առկայությունը կնպաստեն, որ հանրապետությունում ձևավորվի խիստ ցածր ջերմային ֆոն: Դեկտեմբերի 18-19-ին, հատկապես գիշերները, ջերմաստիճանը կնվազի ևս 8-10 աստիճանով: Այսպիսով, դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -30...-35, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում՝ -18...-23, Արարատյան դաշտում՝ -18...-20, Լոռիում՝ -25...-30, Տավուշում՝ -15...-20, Սյունիքի նախալեռներում՝ -20...-25, Սյունիքի հովիտներում՝ -12...-17, Արցախում՝ -13...-18 աստիճանի: Երևանում այդ գիշեր կանխատեսվում է -18...-20 աստիճան ցուրտ»։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր