211652_close_icon
views-count2850 դիտում article-date 15:06 15-12-2016

Քաղաքացիների բարձրացրած խնդիրների վերաբերյալ ոչինչ չասող պատասխան գրությունները վերադարձվելու են կատարման

ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը և կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը: Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: [b]«ՀՀ գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին՝ հասարակության կողմից կառավարության կամ վարչապետի առջև բարձրացված կոնկրետ խնդիրների դեպքում դրանք հաճախ մեր կողմից վերահասցեագրվում են համապատասխան մարմիններին, սակայն երբեմն մարմիններից ստացվում են առանց բարձրացված խնդիրների էության և գործուն քայլերի պարունակող միջոցառումների գրեթե ոչինչ չասող անդեմ պատասխան գրություններ, հատկապես, եթե դրանք վերաբերում են տվյալ գերատեսչության ոլորտում նոր ծրագրերի կամ բյուջետային ծախսերի ավելացմանը: Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերաբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով: Լուծման համար անհրաժեշտ է առարկայական միջոցառումների իրականացում»[/b],- նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հետևել հանձնարարականների կատարման որակին՝ հաշվի առնելով նշվածը: Հաջորդ հանձնարարականը վերաբերել է նախարարությունների կողմից առաջարկված կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի կետերին և գերակա խնդիրներին: [b]«Վերջերս ծանոթացել եմ այդ ծրագրերին. ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել, քանի որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափելի քայլերի հերթականությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Հանձնարարում եմ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած` նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների ծրագրերի կետերն ու գերակա խնդիրները»[/b],- ընդգծել է գործադիրի ղեկավարը: Կրթության և գիտության նախարարին վարչապետը հանձնարարել է Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքները քննարկել ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները, արդյունքների վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով:

Նմանատիպ նյութեր