211652_close_icon

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադևոսյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

views-count11717 դիտում article-date 09:29 17-12-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր երկրում, կարծես, «պաշտոնապես» ընդունված կարգ է, որ զավակներն իրենց ծնողների մասնագիտությունների, նաև պաշտոնների ժառանգները դառնան։ Վառ օրինակը սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակվելն է։ Դատավորը, հիշեցնենք, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է: ««Ժողովուրդ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից տեղեկացավ, որ դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր է։ Այսպես՝նա հայտարարագրել է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա։ Թադևոսյանին հաջողվել է «հետ գցել» նաև 35 միլիոն դրամ։ Դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ։ Եկամտի աղբյուրը, ըստ Թադևոսյանի ներկայացրածի, միայն աշխատավարձն է եղել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր