211652_close_icon
views-count6093 դիտում article-date 11:02 17-12-2016

Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր և գնդացիրներ /շուրջ՝ 350 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր