211652_close_icon
views-count3381 դիտում article-date 10:18 30-01-2017

Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը շփման գծում հարաբերական հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: [img]http://shamshyan.com/ups/images/0564803001485755616944096.jpg[/img]

Նմանատիպ նյութեր