90096 դիտում
13:22 17-12-2016
Հայաստանում ողբերգական ավտովթարի կասկածանքով ձերբակալվել է Սերբիայի 56-ամյա քաղաքացի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Մարատ Շահբազյանի որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ձերբակալվել է Սերբիայի քաղաքացի, 56-ամյա Ստանիսլավ Նուբիցային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արմավիրի մարզում մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ բեռնատար Volvo-ն վարել է Ս. Նյուբիցային, իսկ Volkswagen-ը վարել է Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ, 62-ամյա Սիմոն Խաչատրյանը, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 33-ամյա Արթուր Հովհաննիսյանը, իսկ Opel Vectra մակնիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտաշես Բաբայանը։
Հիվանդանոց են տեղափոխվել Volkswagen-ի վարորդ Ա. Խաչատրյանը, իսկ նրա ուղևոր՝ համագյուղացի, 43-ամյա Նվարդ Բադալյանը մահացած վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի դիահերձարան։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/16/104263/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել էին Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել էր դաշտամիջով անցնող առվակի մեջ:
Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները Volkswagen միջից դուրս էին բերել վարորդին, 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, ովքեր տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ճանապարհին ուղևորուհին մահացել էր, իսկ Ս. Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին նա էր ուղեկցել հիվանդանոց:
Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3477 դիտում
13:29 23-03-2014
«Օրենքով գող»-ին սպանելու կասկածանքով Ռուսաստանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի
1007 դիտում
09:44 29-03-2015
Մալայզիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով Իրաքի 2 քաղաքացի է ձերբակալվել