211652_close_icon
views-count4315 դիտում article-date 17:51 17-12-2016

Դեսպան Սմբատյանի աշխատանքային այցը ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս

Դեկտեմբերի 16-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս: Այցի շրջանակներում դեսպանը հանդիպում ունեցավ Հայդելբերգ քաղաքի քաղաքապետ պրոֆ. Էքարթ Վյուրցների հետ, որի ընթացքում զրուցակիցներն քննարկեցին Հայդելբերգ և Երևան քաղաքների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Հայդելբերգի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»: Այցի շրջանակներում Գերմանիայի ամենահին համալսարանի՝ Հայդելբերգի համալսարանի ռեկտորատում դեսպան Սմբատյանը հանդիպում ունեցավ համալսարանի գիտական և միջազգային հարաբերությունների հարցերով փոխնախագահ պրոֆ. Դիթեր Հերմանի և արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտ․ Յոախիմ Գերկեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ԵՊՀ և ԵՊԲՀ հետ Հայդելբերգի համալսարանի համագործակցության ուղղությամբ ձեռքնարկվելիք քայլերը: Նույն օրը դեսպան Սմբատյանին հյուրընկալեց Վայմարյան Հանրապետության (1919-1933թթ․) առաջին նախագահ Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան հուշահամալիրի գործադիր տնօրեն Բերնդ Բրաունը: Հանդիպմանը դեսպան Սմբատյանը պատասխանեց թանգարանի գիտաշխատողների և գիտահետազոտական բաժնի ասպիրանտների բազմաթիվ հարցերին, իսկ հանդիպման ավարտին գրառում կատարեց թանգարանի պատվավոր հյուրերի գրքում:

Նմանատիպ նյութեր