211652_close_icon
views-count1312 դիտում article-date 21:49 17-11-2016

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ, պետքարտուղարի հետ

Նոյեմբերի 16-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի փոխվարչապետ, պետքարտուղար Ֆոլկեր Ռաթցմանի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները: Զրուցակիցները գոհունակությամբ փաստեցին, որ արդեն 6-րդ տարին է, ինչ երկրամասի և Հայաստանի իշխանությունների աջակցությամբ Բադեն-Վյուրթեմբերգում անցկացվում են հայկական մշակութային օրեր, որոնք արդեն դարձել են երկրամասի մշակութային կյանքի անբաժանելի մասը:

Նմանատիպ նյութեր