4171 դիտում
18:38 17-12-2016
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար-քննարկում. թեման աղոթքի հոգեթերապևտիկ նշանակությունն էր
Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բուհական հոգևոր հանձնախմբի հետ կազմակերպված քննարկմանը մասնակցում էին ուսանողներ, դասախոսներ, հոգևորականներ, ինչպես նաև ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը:
Սեմինարին զեկուցումներով հանդես եկան Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Ազիզյանը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի սան Մխիթար սարկավագը, ովքեր անդրադարձան աղոթքի հոգևոր և գիտական ազդեցությանը, ներկայացրին աղոթքի ազդեցության վերաբերյալ արված հետազոտական տվյալներ:
Այնուհետև բանախոսների և սեմինարի մասնակիցների միջև ակտիվ քննարկում ծավալվեց, որի ընթացքում տարբեր մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողները ներկայացրին իրենց տեսակետներն ու կարծիքները:
Սեմինարի ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ հետագայում կրկին կազմակերպել նմանաբնույթ քննարկումներ և սեմինարներ, քանի որ թեման բավականին ընդգրկուն է և հետաքրքիր:
Նմանատիպ նյութեր
1409 դիտում
22:24 16-09-2014
Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում վերաբացվեցին հայագիտության առարկաները
3493 դիտում
19:02 17-10-2018
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1660 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր